Արիզոնացի գրողի՝ Ջարեդ Գրեյի մոտ բժիշկներն ապնոէ վտանգավոր հիվանդությունն են ախտորոշել, որի դեպքում քնի ժամանակ մարդու շնչառությունը կանգ է առնում: Նրանք անմիջապես առաջարկել են խնդրի լուծումը, բայց Ջարեդը նրանցից այնքան էլ գոհ չի մնացել, գրում է Bored Panda-ն:
Ջարեդին, առողջական վիճակի պատճառով, թոքերի արհեստական օդափոխման սարք էր անհրաժեշտ, և այդ «խոշտանգման սարքը» տղայի մոտ առանձնակի ոգևորություն չի առաջացրել: Սակայն, մի փոքր մտածելուց հետո նա հիանալի լուծում է գտել:

Ջարեդը գրում է գիտական ֆանտաստաիկայի ժանրում և շատ վաղուց «Օտարի» Տիեզերքի երկրպագու է:
Հետևաբար, դիմակը, որը նա ստիպված է ամեն գիշեր կրել, չէր կարող որոշակի ասոցիացիաներ չառաջացնել:

Ջարեդը հայթայթել է քսենոմորֆի կրկնօրինակը և գործի անցել:
Նա իր դիմակը տեղադրել է խաղալիքի մեջ և ինչ որ աներևակայելի բան ստացել:

Համացանցի օգտատերերը միանշանակ գնահատել են Ջարեդի ջանքերը, բայց նախանձողներ չեն գտնվել: Հետաքրքիր է ինչու:













































