Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Նիկոլ Փաշինյան՝ կառավարության աշխատող միակ պաշտոնյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մասիսի տարածաշրջանի մի քանի գյուղեր՝ գյուղացիներին հանդիպելու ու նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Գյուղացիներն էլ ոգևորված վարչապետի այցից նրան են ներկայացնում իրենց հուզող հարցերը՝ անասնապահությանը, գյուղատնտեսությանը վերաբերող խնդիրներից մինչև տրանսպորտային հարցեր։ Նիկոլ Փաշինյանը լսում է բոլորին, փորձում է բարձրացված խնդիրներին, որոնք հնարավոր է, տեղում լուծումներ առաջարկել, ինչպես օրինակ գյուղից մարզկենտրոն ավտոբուսի չվացուցակը ևս մեկ չվերթով ավելացնլու հարցը։

Ընդհանրապես դրական է, երբ պետական պաշտոնյան, առավել ևս երկրի ղեկավարը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս աշխատասենյակից և փորձում է քաղաքացիներին հուզող խնդիրներին, երկրում առկա վիճակին ծանոթանալ տեղում։ Նման այցերը հնարավորություն են տալիս նաև ճեղքել այն տեղեկատվական շրջափակումը, որում ղեկավարները հայտնվում են իրենց օգնականների, խորհրդականների պատճառով, երբ ղեկավարին է հասցվում միայն դրական տեղեկատվություն։ Այս առումով նման այցերը իսկապես դրական են։ Բայց մյուս կողմից կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը գյուղեր ու քաղաքներ է այցելում ոչ միայն առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրա այցերի բովանդակությունը, բարձրացվող հարցերին անձամբ ինչ-որ լուծումներ առաջարկելու փորձերը վկայում են, որ պետական կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում, եթե աշխատում է ընդհանրապես։ Նույն այսօրվա մասիսցիների բարձրացրած խնդրի օրինակը. եթե գյուղապետարաններն ու մարզպետարանը արդյունավետ աշխատեին, ապա տրանսպորտային փոքր հարցը չէր մնա չլուծված այնքան ժամանակ, որ դրանով զբաղվեր երկրի վարչապետը։ Ընդհանրապես տպավորություն է, որ Հայաստանում աշխատող միակ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանն է։ Ասվածի մեջ իհարկե, կա փոխաբերականություն, քանի որ մնացած բոլոր պաշտոնյաներն էլ ֆորմալ առումով աշխատում են։

Խոսքը սակայն ոչ թե ձևական աշխատանքի, այլ բովանդակ, ստեղծարար, արդյունավետ աշխատանքի մասին է, որը մեր պատական կառավարման համակարգում բացակայում է։ Դա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Դրանցից մեկն այն է, որ մինչև օրս կառավարությունը աշխատում է թերի ռեժիմում, քանի որ ձևավորված չէ կառավարության կառուցվածքը։ Նույն գյուղատնտեսության ոլորտում անորոշ վիճակ է, քանի որ գյուղատնտեսության նախարարությունը լուծարվելու և միացվելու է Էկոնոմիկայի նախարարությանը, այդ նախարարության աշխատակիցների մեծ մասը չգիտի ինչ ճակատագիր է սպասվում իրենց։ Դա բնականաբար բացասաբար է ազդում աշխատանքի որակի ու արդյունավետության վրա։ Եթե դրան գումարենք նաև պետական կառավարման մարմինների աշխատակիցների մեծ մասի ոչ պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտությունը, պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Եվ ահա այս պայմաններում, երկրի վարչապետը ստիպված է անձամբ զբաղվել գրեթե բոլոր խնդիրների լուծմամբ, անգամ այնպիսի խնդիրներով, որոնք համարժեք չեն նրա զբաղեցրած պաշտոնին։ Որքա՞ն է շարունակվելու պետական կառավարման համակարգի այս անորոշ իրավիճակը, դժվար է ասել։ Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծն արդեն ներկայացվել է Ազգային Ժողով և ամենայն հավանականությամբ կընդունվի այս ամսվա ընթացքում։ Սակայն դրան հաջորդելու են նոր կառուցվածքով պետական կառավարաման համակարգի պրակտիկ ձևավորման, կադրերի օպտիմալացման, նոր իրողություններում աշխատանքի պայմաններին ադապտացման գործընթացներ, որոնք կարող են տևել ամիսներ։ Այդ ողջ ընթացքում պետական կառավարման համակարգը գտնվելու է կիսակաթվածահար վիճակում, ինչը համապատասխան ազդեցությունն է ունենալու նրանց աշխատանքի որակի վրա։

Տնտեսական հեղափոխությունը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը առայժմ չունի կառուցվածքային հենք։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության իրականացումը պայմանավորել է յուրաքանչյուր քաղաքացու վարքագծով, սակայն առանց պետության մոտիվացիայի այդ հեղափոխությունը չի կարող տեղի ունենալ։ Ու ստացվում է, որ քանի դեռ պետական կառավարման կառուցվածքային բազան ձևավորված չէ, այդ հեղափոխությամբ մոտիվացված միակ սուբյեկտը Նիկոլ Փաշինյանն է՝ առանց պետական կառավարման համապատասխան ու համարժեք համակարգի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում