Wednesday, 01 05 2024
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»

«Իմ քայլը» խանգարում է Նիկոլ Փաշինյանին

«Խորհրդարանը պետք է լինի բարեփոխումների շարժիչը, այսպես կոչված՝ մոտորը»,- հայտարարել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սա, ըստ էության, աքսիոմատիկ քաղաքագիտական ճշմարտություն է, որը, սակայն, Հայաստանում խախտված է եղել ավելի քան քսան տարի ու լայն իմաստով խախտված է նաև այսօր։ Այո, խորհրդարանը, որպես քաղաքական մտքի գեներացման աղբյուր ու բանավեճի հիմնական հարթակ, պետք է լինի ցանկացած բարեփոխման շարժիչ ուժը։ Հայաստանում այդ սկզբունքը խախտված է եղել, քանի որ նախկին գրեթե բոլոր խորհրդարանները եղել են կառավարությունների ներկայացրած օրինագծերի մեխանիկական դակողները, խորհրդարանում քաղաքական միտք, որպես այդպիսին, չի ծնվել ու չի քննարկվել։ Խորհրդարանները եղել են քաղաքականապես ամուլ։ Արդյոք այդ ավանդույթը խախտվել է նոր խորհրդարանում և ամենակարևորը՝ արդյոք նոր խորհրդարանը ունակ է լինել բարեփոխումների շարժիչ ուժը։ Դժբախտաբար, այս հարցերի պատասխաններն առայժմ բացասական են։ Նախ՝ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, գրեթե ամբողջությամբ բաղկացած է ապաքաղաքական դեմքերից, որոնք Ազգային ժողովում են հայտնվել տարբեր գործոնների, բայց ոչ երբեք քաղաքականության ազդեցության ներքո։ Խորհրդարանն աշխատում է ընդամենը երեք ամիս, սակայն այդ կարճ ժամանակահատվածում էլ «Իմ քայլը» դաշինքը հասցրել է ցույց տալ, որ ավելի շատ կառավարության կցորդն է, քան ինքնուրույն ու ինքնաբավ քաղաքական միավոր։ Այսինքն՝ այս որակի խորհրդարանական մեծամասնության պայմաններում Էդմոն Մարուքյանի նշած սկզբունքը՝ բարեփոխումների շարժիչ լինելու վերաբերյալ, մեղմ ասած՝ չի գործում։ Որովհետև, եթե ԱԺ-ի այս մեծամասնությունը պետք է լինի բարեփոխումների շարժիչը, ապա ի սկզբանե կարելի է արձանագրել, որ այդ շարժիչը անգործունակ է կամ «փչացած»։ Այս պայմաններում բարեփոխումների գեներացնողն ու հեղինակը մնում է կառավարությունը, որի որակներից է կախված բարեփոխումների բովանդակությունն ու որակը։ Եվ այս դեպքում ևս գործ ունենք խնդրահարույց իրավիճակի հետ։ Կառավարության ներուժի, մտավոր պոտենցիալի ու բարեփոխումներին հակվածության առայժմ հրապարակված միակ փաստաթուղթը կառավարության գործունեության ծրագիրն է։ Այն, մեղմ ասած, շատ հեռու է որակյալ փաստաթուղթ լինելուց։

Կառավարության ծրագիրը չունի որևէ ռազմավարական, հայեցակարգային հենք և, ըստ էության, ոչինչ չի պարունակում կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում իրականացվելիք բարեփոխումների մասին։ Ավելին՝ մի շարք օրինակներով կառավարությունը (մշակութային հաստատությունների լուծարում, ապա այդ որոշման չեղարկում, Հարկային օրենսգրքում ներառված փոփոխություններ, ապա դրանց չեղարկում) ցույց է տվել, որ անգամ բավարար քաղաքական կամք չունի իր հռչակած բարեփոխումները մինչև վերջ կյանքի կոչելու հարցում։ Եվ ընդհանրապես՝ չունենալով գործունեության ռազմավարական ծրագիր, հայեցակարգեր, կառավարությունն ավելի շատ զբաղված է օպերատիվ կառավարմամբ և ընթացիկ, ամենօրյա խնդիրների լուծմամբ։ Արմատական, խորքային բարեփոխումների իրականացման ազդակներ գործող կառավարությունը դեռևս չի հղել։ Այն նույն պատճառով, ինչի պատճառով բարեփոխումների հարցում անկարող է խորհրդարանական մեծամասնությունը՝ կադրերի պակաս և եղած կադրերի ոչ պրոֆեսիոնալիզմ ու ոչ կոմպետենտություն։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իրականության մեջ ո՛չ Ազգային ժողովն է բարեփոխումների շարժիչ ուժը, ո՛չ էլ կառավարությունը։ Իսկ վերջինիս կողմից իրականացվող քիչ բարեփոխումներն էլ հանդիպում են նույն իշխող խմբակցության անդամների դիմադրությանը։ Դա այնպիսի դրսևորումներ է ստացել, որ արդեն չի էլ թաքցվում իշխանության կողմից։ Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին մեղադրեց իր նախաձեռնած բարեփոխումներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Այսինքն՝ եթե անգամ ընդունենք, որ բարեփոխումների գեներացնողն ու հեղինակը կառավարությունն է, ապա պետք է արձանագրենք, որ այն չունի բավարար աջակցություն սեփական իշխող խմբակցության կողմից։

Թավշյա հեղափոխության կապիտալիզացիան, ինչի մասին խոսվում է արդեն տասն ամիս, հնարավոր է միայն իրական, արմատական բարեփոխումների դեպքում։ Իշխանությունը գուցե ունի նման բարեփոխումներ իրականացնելու ազնիվ ցանկություն, սակայն չունի դրանց համար անհրաժեշտ կադրային, գաղափարական բազա ո՛չ գործադիր, ո՛չ էլ՝ առավել ևս օրենսդիր մարմիններում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը՝ իր անհատական և հավաքական որակներով, իրականում ավելի շատ բարեփոխումների արգելակ է, քան դրանց շարժիչ ուժ։ Այլ կերպ ասած՝ «Իմ քայլը» խմբակցությունն իրականում ոչ միայն չի օգնում Նիկոլ Փաշինյանին, այլ խանգարում է նրան հռչակած նպատակներն ու տնտեսական հեղափոխությունն իրականացնելու գործում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում