Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 29 մարդ է ձերբակալվել՝ թմրանյութերի ձեռքբերման, պահպանման և իրացման մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցաձեն:
Հետաքննության տվյալներով՝ Թբիլիսիի Պոնիչալա շրջանում ձերբակալված կազմակերպված հանցախմբի անդամները ղեկավարել են Վրաստանի տարածքում թմրամիջոցների տարածումն ու իրացումը:
Ի դեպ, իրավապահ մարմինները որպես ապացույց ներկայացնում են ձերբակալված անձանց՝ թմրամիջոցներ ձեռք բերելու տեսագրությունները և ձայնագրությունները։
Կասկածյալների ավտոմեքենաներում մեծ քանակությամբ հերոին է հայտնաբերվել։
Ձերբակալվածների 8-10 տարվա ազատազրկում կամ ցմահ կալանք է սպառնում։