Ռումինացի գործարար Ստեֆան Մանդաչին կառուցել է աշխարհի ամենակարճ մայրուղին՝ ի նշան վատ զարգացած ճանապարհային ենթակառուցվածքի դեմ բողոքի, հաղորդում է Euronews-ը։
Հստակեցվում է, որ մայրուղու երկարությունը 1 մետր է։
Նշվում է, որ ճանապարհահատվածի բացման կապակցությամբ հանդիսավոր արարողություն են կազմակերպել, որին ներկա է գտնվել նաև Սուչավա քաղաքի քաղաքապետը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք վստահ է, որ իր կոչը լսելի կլինի, գործարարն ասել է, որ վստահ չէ, սակայն հույս ունի։
«Մեր տարածաշրջանն ամենաաղքատն է Եվրոպայում։ Ես ցանկանում եմ, որ մենք ունենաք մեր ավտոմայրուղիները»,-ասել է նա։










































