Մարտի 15-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է էլեկտրասյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:











































