Այսօր տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն», «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա», «Կարմիր գծերը վճարովի կայանատեղեր են, թե…» թեմաներով:
Մովսես Արիստակեսյանը հարցը հրատապ համարեց: «Սա բնորոշում է, թե իշխանության տարբեր թևեր ինչպես են վերաբերվում կառուցողական երկխոսության հանձնառությանը: Արդեն երկրորդ միջոցառումն է, որ չեն բարեհաճում գալ, ի՞նչ երկխոսության մասին է, չենք հասկանում»,- ասաց նա և ներկայացրեց քաղաքապետարանի ավելի վաղ ներկայացրած հարցման պատասխանը, ըստ որի՝ Երևանում կա վեց հազար վեց հարյուր կայանատեղի: