Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր է այդ երկիրը վերածել «մեծ տերության»:
«Ես ոչ մի քաղաքական հավակնություն չունեմ Ուկրաինայում»,- ասել է Սահակաշվիլին՝ մարտի 15-ին ելույթ ունենալով «1+1» ուկրաինական հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում: Նա նշել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա, «որպեսզի օգնի ժողովրդին»: «Ես պարզապես ցանկանում եմ, որ Ուկրաինան դառնա «մեծ տերության», հավելել է նա: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն: Մինչդեռ ուկրաինացի սահմանապահները հայտարարել են, որ Սահակաշվիլիին թույլ չեն տա մտնել երկրի տարածք: Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նշել է, որ Սահակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալն սպառնում է անկագություններով ու քաոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:











































