Հունիսի 30-ին ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում՝ Ախուրյան գետում, երիտասարդ տղա է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դին գետից դուրս բերելու համար:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և ջրասուզակներ:
Փրկարարները գետից դուրս են բերել 1986 թ.-ին ծնված Կարեն Ճղրիկյանի դին:









































