Կարդիֆի համալսարանի հնագետները Սթոունհենջի շրջակայքում հին տոնակատարությունների հետքեր են հայտնաբերել, որտեղ հավաքվել են մարդիկ Բրիտանիայի բոլոր ծայրերից՝ գրում է Phys.org-ը։
Գիտնականները գտել և ուսումնասիրել են 131 խոզերի ոսկորներ, որոնք գտնվել են ուշ նեոլիթի դարաշրջանին պատկանող հնագիտական համալիրներում։

Գիտնականների կարծիքով՝ այդ վայրում տոնախմբությունների համար հավաքված մարդիկ իրենց հետ տանը աճեծրած սնունդ են բերել։ Խոզերը այն ժամանակ եղել են տնային կենդանիներից ամենատարածվածը։
Հայտնագործությունը թույլ է տալիս ճշգրտորեն որոշել հնագույն բրիտանացիների սոցիալական կյանքի կազմակերպման դժվարության մակարդակը, ինչպես նաև բրիտանակա կղզիներում նրանց տեղաշարժման ծավալները։







































