Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Պետական մտածողության դեֆիցիտ. Արմեն Սարգսյանին յուրային չե՞ն համարում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեև նա ԱԽ անդամ չէ։

ԱԽ նիստի նախօրեին մամուլը տարակուսում էր, թե ինչու Ստեփանակերտ չի մեկնել հանրապետության չորրորդ նախագահը, թեպետ Արցախի մայրաքաղաքում էր, օրինակ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի պաշտոնե նույնպես ԱԽ անդամ չէ։

Հեղափոխության թիմը Սարգսյանին Արցախ չէր հրավիրել կա՛մ ավանդական դարձած թափթփվածության, կա՛մ էլ այն պատճառով, որ նրան յուրային չի համարում։ Ամեն դեպքում գործ ունենք բացասական հետևանքներով հղի իրավիճակի հետ, որովհետև ցանկացած դեպքում ակնհայտ է պետական մտածողության դեֆիցիտը։

ԶԼՄ-ների տարակուսանքից հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանին նիստի նախորդ օրվա ուշ երեկոյան, փաստացի՝ նիստից ժամեր առաջ, այնուամենայնիվ, հրավիրել են Արցախ։ Նախագահի գրասենյակը շտապեց տեղեկացնել, որ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել էր մասնակցելու մարտի 12-ին Արցախում կայանալիք ԱԽ նիստին, սակայն տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը Ստեփանակերտ չի մեկնել։

Եթե պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում է «ուշ երեկոյան» արտահայտությունն, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը պատշաճ չի համարել իրեն հասցեագրված հրավերի ձևն ու արժանապատիվ կեցվածքով հրաժարվել է մեկնել Արցախ։

Ինքնին հասկանալի է, որ ԱԽ նիստն ընդամենը պատրվակ է, ու Փաշինյանի թիմի ու Սարգսյանի միջև հակասություններն ավելի խորքային բնույթ են կրում։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահն անգնահատելի կայունացնող դեր է խաղացել հեղափոխության օրերին ու դրան հաջորդող անցումային շրջանում, ակնհայտ է, որ անցած գրեթե մեկ տարում նա չի կարողացել ինտեգրվել իշխանության նոր էլիտային, որը «քայլողների» շրջանակից դուրս ցանկացած մեկի մեջ տեսնում է օտարի կամ մրցակցի։

Հեղափոխական էյֆորիան նահանջում է՝ անխուսափելիորեն հանգեցնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի կորստին, ինչն ավելի է մեծացնում խանդը միջազգային մեծ հեղինակություն ունեցող Արմեն Սարգսյանի հանդեպ։ Մինչդեռ պետական մտածողությունը պահանջում էր Փաշինյանի ու նրա թիմի հեղափոխական ավյունը, հանրային ռեսուրսը համադրել Արմեն Սարգսյանի փորձառության, միջազգային հեղինակության հետ։ Այդ դեպքում պետությունը միայն կշահեր, սակայն միշտ չէ, որ մեր էլիտան կարողանում է սանձել խմբային շահերը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում