Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ մարտի 14-ից երկրում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերակագանվել է, հաղորդում է El Pitazo պորտալը։
«Այսօր (մարտի 14) 100 տոկոսով ազգային մակարդակով էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,-հայտարարել է Ռոդրիգեսը։
Նա նշել է, որ էներգետիկ համակարգը վերականգնվել է ամբողջ երկրում, բացառությամբ որոշ շրջանների՝ Բարուտայի և Էլ Ատիլյոյի, որտեղ էլեկտրակայանների պայթյուն է գրանցվել։










































