Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաղեստինցի երեխաների սպանության մեջ։ Այդ մասին հաղորդում է RIA «Novosti»-ն։
Նշվում է, որ Էրդողանը «միապետ» Նեթանյահուին կոչ է արել «ուշքի գալ»։
Մեկնաբանելով ալ Աքսա երուսաղեմյան մզկիթի մուտքի արգելափակումը և հինգ պաղեստինցիների ձերբակալությունը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «Երուսաղեմի գործը» մոռացված չէ։
«Նույնիսկ եթե բոլորը լռեն, մենք չենք լռի և մինչև վերջին շունչը կշարունակենք Երուսաղեմի՝ որպես իսլամական աշխարհի համար կարևոր վայրի արդարացի ղեկավարման համար պայքարը»,- հայտարարել է Էրդողանը։