«Կառավարման առումով ես չեմ կարծում, թե խնդիր կա և չեմ կարծում, որ, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը մեծ բարդություն կա կառավարելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով կառուցվածքի փոփոխություններին, ասաց Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողով նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Կարևոր խնդիրը, ըստ նրա, քաղաքականություն մշակելն է։
«Մենք պետք է մտածենք՝ ինչպես անենք, որ յուրաքանչյուր ոլորտում ունենանք լավ քաղաքականություն, որը կնպաստի կրթության, մշակույթի զարգացմանը, իսկ թե այդ քաղաքականություն մշակող միավորները ունեն առանձին ղեկավարման համակարգ, մեքենաներ, քարտուղարուհիներ, տեղակալներ, թե բոլորը իրար հետ ունեն մեկ ղեկավարման համակարգ, սա հարցի երրորդ կողմն է։ Հիմնական հարցը, որ պետք է դրվի հիմա՝ ինչպես անենք, որ ունենանք մշակույթի, կրթության, գյուղատնտեսության զարգացման քաղաքականություն»,-հավելեց նա։
Պատգամավորը նշեց, որ եթե նախ վերլուծեինք՝ ինչը ինչի հետ միանա, առնվազն հինգ տարի վերլուծելու էինք, որովհետև տարբեր գիտական դպրոցներ կան, տարբեր փորձագետներ, իսկ մեզ հիմա պետք է արագ գործուղություն։








































