Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Ինչ է գալիս ներքևից. Ստեփանակերտից Երևան քաշվող գիծը

Ստեփանակերտում նախօրեին Հայաստանի վարչապետի հնչեցրած ելույթը գործնականում ազդակ և ուղերձ էր ուղղված ոչ միայն արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված կենտրոններին և Բաքվին, և ոչ միայն նաև ոչ ֆորմալ ներգրավվածություն ունեցող կենտրոններին, այլ նաև Հայաստանի հանրությանն ու հանրային-քաղաքական սուբյեկտներին: Գործնականում, բովանդակային քննարկումների առաջարկը պետք է դիտարկել ոչ միայն արտաքին հասցեգրվածությամբ, այլ նաև ներքին, հաշվի առնելով այն, որ ներքին դաշտում Արցախի հարցի առնչությամբ բովանդակային քննարկումների, մտագրոհների հանգամանքը եղել է քառորդդարյա իրականության ամենամեծ բացերից մեկը: Այդ մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու բազմաթիվ անգամներ, դիտարկելով դա որպես ռազմավարական բացթողում: Պատճառը եղել է թերևս նույնքան պարզ: Հայաստանում ձևավորվել և իշխել է մի համակարգ, որը չուներ արցախյան հարցում հանրային-քաղաքական օժանդակ դիսկուրսի անհրաժեշտություն: Դա կզրկեր արտաքին ուղղության վրա այսպես ասած իրավիճակի տիրապետման մենաշնորհից, ըստ այդմ կբարդացներ արցախյան հարցը ներիշխանական խնդիրների լուծման գործիք դիտարկելու հնարավորությունը: Բայց, բացթողնման հետևանքով էլ նվազել է Հայաստանի պետական քաղաքականության հնարավորությունների շրջանակը:

Իրավիճակի շրջադարձը հրատապ է դարձնում նաև այդ բացթողնման լրացումը: Այստեղ նախաձեռնությունը պետք է գա իշխանությունից, այսինքն վերևից, բայց ոչ միայն: Օրինակ, Ստեփանակերտում հնչած ելույթը պետք է դիտարկել վերևից եկող նախաձեռնություն և ըստ այդմ պետք է տեսնել, թե ինչ է գալու ներքևից: Առայժմ ներքևից եկողը հուսադրող չէ, քանի որ եկածի մեջ գերակայում է նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակների տարաբնույթ արձագանքը, որը ոչ մի ընդհանուր կապ չունի պետական շահի և ռազմավարության հետ, ինչպես չի ունեցել այն ժամանակ, երբ այդ ուժերը եղել են իշխանության ու դրության տերը:

Մյուս կողմից, հանրությանը մատուցվում են խորհրդանշական մոտեցումներ, ինչպես օրինակ ԲՀԿ ակցիան խորհրդարանում՝ Արցախի դրոշներով ու Արցախը ես եմ կարգախոսով: Հուզական, զգայական տեսանկյունից ակցիան ողջունելի է, սակայն գործնական քաղաքականության առումով այն չունի որևէ էֆեկտ, որովհետև Արցախի բազմաթիվ դրոշների փոխարեն քաղաքական պրագմատիզմի և էֆեկտիվության տեսանկյունից շատ ավելին կլիներ Արցախի հարցի վերաբերյալ որևէ հայտարարությունը, որպես Ստեփանակերտում գծված նոր նշաձողի արձագանք: Առավել ևս, որ ինչպես նախկին իշխանությունը, այդպես էլ նախկին համակարգի երկրոդ բևեռ եղած կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, որոշակի պատասխանատվություն ունեն հենց արցախյան հարցի դիսկուրսի բացակայության համար, որը հատկապես լուրջ հետևանք ունեցավ 2012-16 թվականներին, երբ Հայաստանի շուրջ հյուսվում էր պատերազմի ցանցը՝ ներքին քաղաքական դիմադրության բացակայության պայմաններում:
Ներկայումս լեգիտիմ իշխանության առկայությունը էապես փոխում է իրավիճակը, սակայն դեռևս ձևավորված չէ քաղաքական դիմադրունակության ամբողջական համակարգը: Դրա ձևավորման համար պահանջվում է ներքին դիսկուրս, փորձագիտականից մինչև քաղաքական մակարդակ, որտեղ առանցքային պետք է լինի որևէ դիրքորոշման կամ մոտեցման համար պատասխանատվության զգացումը և համարձակությունը: Այլապես կարող է ստացվել իրավիճակ, երբ իշխանությունն Արցախի հարցում անցում է կատարում նոր բովանդակություն և տրամաբանություն, իսկ հանրային-քաղաքական կյանքը մնում է հնում: Առաջանալիք այդ խզվածքը ինչպես միշտ լցվելու է նենգափոխումներով ու շահարկումներով, որից շահողն ինչպես միշտ կարող է լինել ցանկացածը, իրապես քաղաքացուց ու պետությունից բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում