Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը:
Սրճարանի տերերը պահանջում են, որ Օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օպերայի տարածքում են քաղաքապետարանի աշխատակիցներ և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ։









































