Այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը՝ օրենքի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված և մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ձեռք բերված այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի տարածք ներմուծել մինչև 2019թ. մայիսի 1-ը:
«Մարդիկ լավ օրից չէ, որ ներկրում են այդ մեքենաները. դրանք մատչելի են»,- դիմելով նախարարին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Պատգամավորը հարցրեց՝ քննարկվե՞լ է արդյոք այդ մեքենաները ձախակողմյան դարձնելու տարբերակ. «Գուցե այդ մեքենաները պետության տեխնիկական աջակցությամբ փոխակերպվեին ձախակողմյան ղեկային տեղաբաշխման»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































