Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն 2014-ին ծրագրել էր հրաժարվել ուկրաինական Ղրիմի ինքնիշխանությունից՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
«Նա ինձ ասաց․ «Գիտե՞ս, Միշա՛, չէ որ դու գործնականում հարմարվել ես մտքին, որ Հյուսիսային Օսիան և Աբխազիան երբեք Վրաստան չեն վերադառնա, հենց այդպես մենք պետք է հարմարվենք մտքին, որ Ղրիմն այլևս Ուկրաինայինը չի լինի, բայց փոխարենը մենք կկարողանանք անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»»,-ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի խոսքով՝ Պորոշենկոյի հետ զրույցում ինքն ասել է, որ առանց Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի Վրաստան չի պատկերացնում, որոնց համար իր ժողովուրդը կշարունակի պայքարել։ Նա նաև կասկածի է ենթարկել Պորոշենկոյի վստահությունը, որ Ղրիմի փոխարեն Ուկրաինային ԵՄ և ՆԱՏՕ կընդունեն։









































