ԱՄՆ նախկին վարչապետ Ջո Բայդենը նախատեսում է առաջադրվել 2020 թ․ նախագահական ընտրություններին։ Այդ մասին տեղեկացրել է The Hill-ը՝ հղում կատարելով կոնգրեսում բարձրաստիճան դեմոկրատներից մեկին։
Գործակալությունը նշում է, որ այդպիսի քայլից հետո Ջո Բայդենը կարող է հավակնել ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածուներից գլխավորի դիրքին և ընտրությունների ժամանակ դառնալ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը։
«Ես կփորձեմ»,- ասել է Բայդենը դեմոկրատի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։











































