Sunday, 21 06 2026
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է

Ահազանգ իշխանությանը. Ոչ թե հայ-ռուսական, այլ հակափաշինյանական «Լազարևյան» ակումբ

Մոսկվայում գործող «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին՝ մտահոգություն հայտնելով Կոնստանտին Զատուլինի հիմնադրած «Լազարևյան» ակումբի հետագա նպատակների հետ կապված։ Իր նամակում Նավոյանը մասնավորապես դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հարցնում է. «Տեղյա՞կ եք, որ Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին»։

Նավոյանը հստակ ընդգծում է, որ ակումբն ունի պրոքոչարյանական ուղղվածություն։ Սա թերևս գաղտնիք չէ՝ այն իմաստով, որ ազատության մեջ գտնվելու օրերին ակումբի նիստերից մեկի ժամանակ ելույթ է ունեցել հենց ինքը՝ Քոչարյանը։ Առնվազն խնդրահարույց գործունեություն ծավալող այս ակումբի վերջին նիստի ժամանակ էլ, հիշեցնենք, կոչ արվեց լուծել Ղարաբաղյան հակամարտությունը Ղարաբաղի շրջակա տարածքները Ադրբեջանին հանձնելու ճանապարհով։ Ի դեպ, Նավոյանը նաև բացահայտում է, որ ակումբի մասին գաղտնի ստորագրողներից մեկը ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանն է։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ դժվար թե Հայաստանի ներքաղաքական կյանքում այս ակումբի գործունեությունը ինչ-որ ազդեցություն ունենա: «Դա կարող է ընդամենը Ռուսաստանի փորձագիտական որոշ շրջանակների մոտ կարծիք ձևավորել մեր ներքաղաքական գործընթացների հետ կապված։ Բայց ներքաղաքական գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չի ունենա՝ մանավանդ, եթե Հայաստանի իշխանությունները համարժեք բարեփոխումներ իրականացնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանն ընդգծեց. «Ի վերջո պետք է հասկանալ՝ Հայաստանի ճակատագիրը Հայաստանի քաղաքացիների՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ձեռքերում է։ Հասկանալի է, որ այդ ակումբը ստեղծվել է, և նախկին իշխանության որոշ սեգմենտներ իրենց դերակատարումն ունեն այնտեղ։ Բայց դա այն ակումբը չէ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա բացասական ազդեցություն ունենա։ Հայաստանի քաղաքական կյանքը կտուժի, եթե իշխանությունն ու ընդդիմությունը համարժեք օրակարգ կամ բարեփոխումների ծրագրեր չառաջարկեն։ Կարծում եմ՝ ռեալ վտանգը դա է»։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այս ակումբը Հայաստանի տապալված քաղաքական ուժերի միջոցով փորձելու է ռևանշ իրականացնել, Արմեն Բադալյանն արձագանքեց. «Դա, իհարկե, PR նշանակություն ունի։ Ռևանշ կարող է կազմակերպվել ընտրությունների ժամանակ, ընտրական գործընթացի միջոցով և սահմանադրական ճանապարհով։ Բայց տեսնելով այս պահի դրությամբ նախկին իշխանությունների պոտենցիալը՝ նրանք իշխանության գալ չեն կարող։ Միգուցե ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն կարողանան մուտք գործել խորհրդարան, բայց հիմա, տեսնելով նրանց չգոյությունն ու ռեբրենդինգի չենթարկվելը, խիստ անտրամաբանական եմ համարում նման մտավախություն ունենալը։ Եթե իշխանությունները չգնան բարեփոխումների, իսկ նախկինները ռեբրենդինգի ենթարկվեն, ապա միանգամայն հնարավոր է։ Իմ կարծիքով՝ հիմա ակումբը նման բան անել չի կարող, ամեն դեպքում՝ ես նման բան չէի պնդի։ Նրանց կազմակերպած PR-ը շատ քիչ է նախկին իշխանություններին հետ բերելու համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց «Գրիբոյեդով» ակումբի գործունեության մասին, որում ընդգրկված էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները. «Հետագայում երբ ակումբն իրեն սպառեց, ռուսական իշխանությունները որոշեցին նորը ստեղծել։ Հիմա Լազարևյան այս ակումբը, որը ղեկավարվում է Զատուլինի կողմից, որը նաև հայամետ լոբբիստական գործունեություն է ծավալում Ռուսաստանում, գրեթե նույն նպատակն ունի։

Թավշյա հեղափոխությունից հետո բոլորիս համար պարզ դարձավ Զատուլինի որդեգրած բացահայտ հակափաշինյանական գծի մասին։ Պարոն Նավոյանի հայտարարությունն այս իմաստով մեծ անակնկալ չպետք է լինի»։

Ըստ Համբարյանի՝ այժմ խնդիրը հետևյալն է. «Արդյոք ՀՀ իշխանությունները ի վիճակի՞ են այս ակումբի գործունեությունը ուղղել այն հունով, որը ձեռնտու է իրենց. ես խիստ կասկածում եմ»։

Համբարյանն ընդգծեց՝ թեպետ Պետդումայում կան հայամետ պատգամավորներ, ՌԴ քաղաքական վերնախավը, մեղմ ասած, քննադատաբար է վերաբերվում պարոն Փաշինյանին ու նրա թիմին. «Ես չգիտեմ՝ ինչ հետևանքներ կունենա հայ-ռուսական հարաբերությունների համար պարոն Նավոյանի նախազգուշացումների հիման վրա ՀՀ իշխանությունների դեմարշն ընդդեմ այդ ակումբի։ Հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են, դրա վառ վկայությունն էլ հենց այս ակումբի գործունեությունն է, որը կոնկրետ հակափաշինյանական գործունեություն է ծավալում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում