Կանադացի հիփ-հոփ երգիչ Դրեյքը իր սեթ ցանկից հեռացրել է Don’t Matter to Me երգը, որում օգտագործվել են փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի արխիվային ձայնագրությունները՝ տեղեկացնում է TMZ կայքը։
Երգի անհետացմանը ուշադրություն են դարձրել ռեփ կատարողի երկրպագուները, որոնք մարտի 10-ին ներկա են եղել Մանչեսթերում նրա համերգին։ Նշվում է, որ երգչի՝ այդ երգից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, կապված է Դեն Ռիդի «Լքելով Նեթլանդիան» սկանդալային վավերագրական ֆիլմի թողարկուման հետ։ Ժապավենը բացահայտում է Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք պնդում են, որ փոքր հասակում սեռական բռնության են ենթարկվել Ջեքսոնի ռանչոյում գտնվելու ժամանակ։

Միևնույն ժամանակ Դրեյքը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը։ Ընդ որում ռեփ կատարողը Don’t Matter to Me երգը կատարել է ԱՄՆ-ում 2018թ․ ելույթների ժամանակ։












































