«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Կիմ Քարդաշյան-Ուեսթը ցույց է տվել փսորիազից վնասված իր դեմքը։ Տեսանյութը նա հրապարակել է իր Instagram-յան հաշվում։
Հոլովակում 38-ամյա հեռուստաաստղը մոտիկից ցույց է տալիս կարմիր հետքերով ծածկված իր այտերը, իսկ տեսագրության տակ գրել է իր ախտորոշումը։
Այն փաստը, որ իր մաշկի վիճակը վատթարացել է, Քարդաշյանը ընդունել է 2018թ․ դեկտեմբերին: «Կարծում եմ, ես պետք է սկսեմ բուժել փսորիազը, քանի որ իմ մաշկը առաջ երբեք չի եղել այս վիճակում։ Ես այլևս չեմ կարողանում թաքցնել հիվանդությունը»,- դժգոհել է նա և խորհուրդ հարցրել երկրպագուներից։











































