ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին ասել է, թե ինչ վերաբերմունք ունի գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելու առաջարկին, հաղորդում է The Washington Post-ը։
Նրա խոսքով՝ ինքը դեմ է իմպիչմենթին։
«Ես չեմ կարծում, որ մենք այդ ուղով պետք է ընթանանք, քանի որ այն բաժանում է երկիրը»,-ասել է Փելոսին։
Նա հավելել է, որ Թրամփն իմպիչմենթ հայտարարել «չարժե»։










































