Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի բնակչության մեծ մասը սոցիալական ցանցերից նախընտրում է Одноклассники-ն։ Այդպիսի հետազոտություն անցկացրել է «ԱՍՏ» հետազոտական ու խորհրդատվական ընկերությունը։
Վերջինիս տվյալներով, Վրաստանի բնակչության ավելի քան 25 տոկոսն օգտվում է սոցիալական ցանցերից։ Դրանց ընտրության ժամանակ զգացվում է հյուսիսային հարևանի ազդեցությունը. 66 տոկոսը նախապատվությունը տալիս է Одноклассники-ին։
Սակայն, մյուս կողմից, ուշագրավն այն է, որ վերջին երկու տարիների ընթացքում այդ պատկերը զգալի փոփոխություն է կրել։ 2009 թվականին Одноклассники-ից օգտվում էր հարցախույզի մասնակիցների 91 տոկոսը, իսկ Facebook-ից՝ ընդամենը 6 տոկոսը։









































