ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մարտի 11-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը:
Քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և ներդրումների խրախուսման քաղաքականությանը վերաբերող հարցեր:










































