Հունիսի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:00-ին 31-ամյա Աշոտ Բ.-ի վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վերիշեն գյուղի մերձակայքում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ավտոսպասարկման կետի դարպասին, այնուհետև վրաերթի է ենթարկել 31-ամյա Արման Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:











































