ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան ծնվելիս ստացել է Իվանա անվանումը։ Իվանկայի 2010-ի թվիթին ուշադրություն է դարձրել AOL պարբերականը։
«Իմ իսկական անունն Իվանա է։ Չեխիայում Իվանկան Իվանա անվան մանկական տարբերակն է՝ ինչպես Բոբին՝ Ռոբերտայի համար»,-թվիթերի իր էջում գրել է նա։
Իվանկա Թրամփը Դոնալդ Թրամփի և Իվանա Զելնիչևսկայի դուստրն է։ Նրանք ամուսնացել են 1977-ին, իսկ 1922-ին՝ ամուսնալուծվել։ Բացի Իվանկայից, այդ ամուսնությունից Դոնալդ Թրամփը ևս երկու զավակ ունի՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը և Էրիկ Թրամփը։








































