Մալազիայում 22-ամյա տղամարդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման իսլամը սոցցանցերում վիրավորելու համար, հաղորդում է CNN-ը, վկայակոչելով տեղական ոստիկանությունը:
Տղամարդը գրառումներ է հրապարակել, որտեղ վիրավորել է իսլամը և մարգարե Մուհամեդին, պարզաբանել են ոստիկանությունում:
Նշվում է, որ նրան 10 մեղադրանք է առաջադրվել: Տղամարդուն 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ յուրաքանչյուր մեղադրանքին՝ մեկ տարի: Ներկայումս նա խոստովանել է իր մեղքը:
Բացի այդ, մալազիական ոստիկանությունը ևս երեք օգտատիրոջ է մեղադրել կրոնը վիավորելու համար և կալանքի վերցրել:










































