Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ալավերդիում 28-ամյա երիտասարդը հայհոյել է «հավայի» ֆորմա հագնողներին ու դաժանաբար սպանել ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գարիկ Դալլաքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

28-ամյա Գարիկ Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Դալլաքյանը մի քանի ալավերդցիների, այդ թվում՝ գործով տուժողներ Հայկ Ս.-ի ու Արմեն Մ.-ի հետ Սանահին թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում հաց է կերել, տնական օղի է խմել:

Ժամը 23-ի սահմաններում զինվորական համազգեստ կրող սպա Վարդան Գ.-ի ներկայությամբ Գարիկ Դալլաքյանը վիրավորական արտահայտություններ է արել համազգեստ կրողների վերաբերյալ, ապա վիճաբանության մեջ է մտել Հայկ Ս.-ի հետ: Վերջինիս հետ դուրս է եկել ավտոտնակից:

Վիճաբանության ընթացքում Գարիկ Դալլաքյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ գտնվող ծալովի, տուրիստական տիպի դանակով 5, որոնցից 2-ը՝ շատ ուժգին հարվածներ է հասցրել Հայկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, գոտկային շրջանի՝ հետորովայնամզային տարածություն թափանցող, հետույքային շրջանի և ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացած տրավմատիկ, հեմոռագիկ և պլևրոպուլմոնալ շոկի արդյունքում Հայկ Ս.-ն մահացել է:

Նույն ժամանակ Արմեն Մ.-ն, դուրս գալով ավտոտնակից և տեսնելով, որ Գարիկը Հայկին դանակով հարվածներ է հասցնում, միջամտել ու հրել է Գարիկին, իսկ վերջինս, ըստ մեղադրանքի, նույն դանակով մեկ հարված է հասցրել Արմեն Մ.-ի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի ձևով:

Նախաքննության ժամանակ Գարիկ Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա նշել է, թե դեպքի օրը Կամոյի ավտոտնակում տնական մրգային օղի են խմել: Քիչ անց մի քանի տղաներ էլ են եկել ավտոտնակ, այդ թվում՝ Հայկը, Վարդանը, Արմենը… Վարդանը զինվորական սպա է, եկել էր համազգեստով:

Նրանց գալուց հետո ինքը շարունակել է խմել: Խոսակցության ընթացքում ինքը Վարդանին ասել է. «Կարևորը ֆորմա հագնելը չի, մարդս մարդ ըլնի»:

Տղաները իրեն հորդորել են նման բաներ չասել:

Մի քանի րոպե անց Վարդանն ու Արթուրը հեռացել են:

Հայկը մոտեցել է իրեն ու առաջարկել է դուրս գալ ավտոտնակից:

Դուրս են եկել, քայլել են մոտ 15 մետր: Խոսել են իր կողմից Վարդանին վիրավորելու մասին: Հայկը անհասկանալի պատճառով իրեն հայհոյել է: Ինքը զայրացել է այդ հայհոյանքից, տաբատի գրպանից հանել է իրեն պատկանող դանակը ու մի քանի անգամ հարվածել է Հայկին: Վերջինս ընկել է գետնին:

Դրանից հետո ինքը դանակով էլի է հարվածել Հայկին՝ չի հիշում՝ քանի անգամ: Ապա տեսել է մոտեցող Արմենին: Որպեսզի նա չմոտենա, դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին ու դիմել է փախուստի:

Ճանապարհին զանգել է ծանոթ տաքսիստի, խնդրել է իրեն տանել Թեղուտ գյուղ: Գնացել է կնոջ ծնողների տուն:

Ճանապարհին վարորդը տեսնելով իր ձեռքերին արյան հետքերը՝ հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է՝ իբր քթից արյուն է եկել:

Աները, տեսնելով իր հագուստների ու ձեռքերի վրայի արյան հետքերը, նույնպես հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ինքն ասել է, թե կռիվ է արել:

Լվացվել է, մաքրել է դանակի վրայի արյան հետքերը, դանակը դրել է գրպանը: Ցանկացել է քնել, բայց ոստիկանները եկել ու իրեն տարել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խուզարկությամբ իր գրպանում հայտնաբերել ու առգրավել են դանակը:

Գարիկ Դալլաքյանը հայտարարել է, թե զղջում է, խնդրել է ներել իրեն:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ Գարիկը հայտնել է՝ ինքը Վարդանի հասցեին ասել է՝ կարևորը ֆորման չի, մարդս մարդ ըլնի: Հայկը իրեն հարցրել է՝ որ էդպես ա, Ապրիլյան պատերազմին ինչո՞ւ չմասնակցեցիր: Ինքն էլ նույն հարցը նրան է տվել: Հայկն ասել է, թե վախեցել է:

Ինքն էլ ասել է՝ ուզում էի գնամ, բայց արդեն չէին տանում: Դրանից հետո Հայկն առաջարկել է ավտոտնակից դուրս գալ ու խոսակցությունը դրսում շարունակել…

Հետո, ըստ Գարիկ Դալլաքյանի, դրսում Հայկն իրեն հայհոյել է, հարվածել, գետնին է գցել, ոտքերով է խփել…

Ըստ Գարիկի՝ ինքը նախկինում Հայկի հետ խնդիրներ չի ունեցել, նրան խփել է միայն այդ պահին իրեն վիրավորելու համար…

Արմեն Մ.-ին էլ խփել է պատահական՝ իներցիայի տակ է խփել՝ շրջվելու պահին: Ինքը նրան չի հետապնդել, ինքը պարզապես իրեն է պաշտպանել Հայկից, քանի որ նրա կողմից ոտքով իրեն հարվածելու ժամանակ վտանգ է զգացել:

Գարիկը նշել է, որ նախաքննության ժամանակ չի ասել, թե Հայկն իրեն գետնին է գցել ու ոտքերով հարվածել: Ինքը չի ցանկացել Հայկին սպանել, մութ էր, ինքը խփում էր, բայց չէր պատկերացնում, որ հարվածները դիպչում են նրան, ու չէր ցանկանա, որ այսպիսի ավարտ լինի…

Տուժող Արմեն Մ.-ն Գարիկի ցուցմունքից հետո հայտարարել է, թե Գարիկի պնդումն այն մասին, որ Հայկը նրան խփել, գցել է գետնին, իրականությանը չի համապատասխանում: Նրանց դուրս գալուց վայրկյաններ անց ինքն է դուրս եկել ու տեսել է, որ Գարիկը նստած է Հայկի վրա ու դանակով խփում է Հայկին…

Տուժող Արմեն Մ.-ն հայտնել է, թե Գարիկն իրենց թաղի բնակիչ է, նույն թաղում են մեծացել, Հայկն էլ կողքի բակից էր, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել:

Երբ դրսում տեսել է Գարիկին՝ Հայկի վրա նստած ու հարվածներ հասցնելիս, մոտեցել , քաշել է Գարիկին ու մի կողմ է հրել: Գարիկը առաջացել է, ինքն էլ գնացել է դեպի Գարիկը, բռնել է նրա շորերից, նախատել է: Այդ ժամանակ Գարիկը դանակով խփել է իրեն:

Նախաքննական ցուցմունքում Արմեն Մ.-ն հայտնել է, որ Վարդանը զորամասերից մեկում դասակի հրամանատար է, նա եկել էր զինվորական համազգեստով: Գարիկը ասել է. «Ֆորմեն չեմ հարգում, ֆորմեն կռվող տղու համար կապ չունի», հետո նա հայհոյել է համազգեստ կրողների հասցեին: Բոլորով Գարիկին դիտողություն են արել, Արթուրն ու Վարդանը հեռացել են… Հայկը դիտողություն է արել, Գարիկը նրան ասել է՝ էդքան չկաս, որ ինձ դիտողություն անես… Նրանք դուրս են եկել ավտոտնակից՝ խոսակցությունը շարունակելու, քիչ հետո իրենք «դմփոց» են լսել…

Արմեն Մ.-ն պահանջել է, որ կատարածի համար Գարիկ Դալլաքյանը ենթարկվի պատասխանատվության…

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել Գարիկ Դալլաքյանի՝ դատարանում առաջ քաշած վարկածը, թե Հայկի հարվածներից պաշտպանվելու համար է դանակը գործադրել:

Դատարանը հաշվի է առել, որ Գարիկ Դալլաքյանի խնամքին են չորս և հինգ տարեկան երեխաները, թոշակառու, վատառողջ ծնողները:

Որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել, որ հանցավոր արարքները նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Գարիկ Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանը:

Վերաքննիչ բողոքում նա շեշտել է, թե ինքը դանակով հարվածներ հասցնելու պահին ոչ թե տուժող Հայկ Ս.-ին սպանելու, այլ ինքն իրեն պաշտպանելու նպատակ է ունեցել: Հայկի գործողություններից ինքը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:

Գարիկ Դալլաքյանը խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ դիտավորյալ սպանության մասով, այդ մասով կայացնել արդարացման դատական ակտ կամ արարքը վերաորակել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն: Այդ պահանջներից որևէ մեկը չբավարարելու դեպքում, եթե վերաքննիչ քրեական դատարանը հաստատված գնահատի, որ կատարվել է դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ապա ամբաստանյալը խնդրել է այդ արարքի համար սահմանված պատժաչափը մեղմացնել՝ հաշվի առնելով իր անձը, խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին ու հիվանդ ծնողներին…

Վերաքննիչ դատարանում պատասխանելով հարցերին՝ ամբաստանյալն ասաց, թե ինքն էլ «ընտիր» չի. «Ոչ մեկս էլ ընտիր չենք… Ֆորմա հագնողների մասին էդ խոսքերն ասել եմ որպես կատակ, խոսք էր՝ ասել եմ… Ես էլ եմ ժամանակին ֆորմա հագել, ծառայել եմ բանակում… Ես Հայկին դանակով խփել եմ ոչ թե իմ արած արտահայտության պատճառով, այլ՝ որովհետև նա ինձ դուրս կանչեց… Ես ինձ պաշտպանում էի…»:

Դատական այս նիստին ամբաստանյալի վերաքննիչ բողոքի դեմ առարկություններ ներկայացրեց մեղադրող դատախազ Շիրոյանը: Նա նշեց, որ բերված բողոքն անհիմն է, ենթակա է մերժման: Ամբաստանյալի պնդումը, թե դանակով հարվածներ է հասցրել՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ըստ դատախազի, չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից:

Վկաների, այդ թվում՝ ականատես վկայի ու տուժող Արմեն Մ.-ի ցուցմունքներով՝ դրսից, երբ Գարիկն ու Հայկը դուրս էին եկել խոսելու, վիճաբանության ձայներ չեն լսվել:

Ըստ Արմեն Մ.-ի՝ ինքը դուրս է եկել ու տեսել, որ Գարիկը նստած Հայկիի վրա՝ դանակով հարվածում է… Մոտեցել է, որ խանգարի, բայց Գարիկը իրեն նույնպես դանակով հարվածել ու ծանր վնաս է պատճառել:

Դատախազը նշեց՝ ամբաստանյալի պնդումը, թե տուժող Հայկի հարվածից թիկունքի մասում վնասվածք է ստացել, գործի քննությամբ չի հաստատվել: Դատախազն առաջին ատյանի դատարանում հարցրել է ամբաստանյալին՝ նախաքննության ժամանակ ինչո՞ւ ոչինչ չի ասել թիկունքին ստացած հարվածի ու պատճառված վնասվածքի մասին: Գարիկը պատասխանել է, թե թիկունքի վնասվածքը ոչ մի կապ չունի Հայկի հարվածի հետ: Ամբաստանյալի մատնանշած վնասվածքը քերծվածք է, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ էլ չի պարունակում: Այսպիսով, ըստ դատախազի, գործի քննության ընթացքում հերքվել է ամբաստանյալի կողմից անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում գտնվելը:

Դատախազը նշեց, որ ամբաստանյալը վիճարկում է դեպքի պահին իր՝ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվելը առաջին ատյանի դատարանի կողմից որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք գնահատելը: Սակայն դեպքից հետո ստուգվել է Գարիկ Դալլաքյանի խմածության հանգամանքը և համապատասխան փաստաթղթով արձանագրվել է, որ նա գտնվում է խմածության վիճակում: Այդ փաստաթուղթը, որպես այլ ապացույց, կցված է քրեական գործին, ու առաջին ատյանի դատարանը հիմնավոր և օրինական կերպով է այն գնահատել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց Գարիկ Դալլաքյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի վրա՝ նա հարբածության վիճակում դանակի հարվածներով մի երիտասարդի զրկել է կյանքից, մյուսի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Դատախազը եզրահանգեց, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր ու պատճառաբանված դատական ակտ, նշանակել է համաչափ պատիժ, դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան, վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Դատարանը հրապարակեց տուժող Արմեն Մ.-ի ներկայացուցչի գրավոր պատասխանը՝ Գարիկ Դալլաքյանի վերաքննիչ բողոքի կապակցությամբ: Պատասխանի մեջ նշված էր, որ Դալլաքյանի կողմից որպես Արմեն Մ.-ի բուժման ծախսերի հատուցում՝ վճարվել է 175 հազար դրամ, Արմեն Մ.-ն գույքային պահանջ չունի Դալլաքյանից, սակայն գտնելով, որ Գարիկ Դալլաքյանը արժանի է պատժի, տուժողը պահանջում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվի անփոփոխ:

Դատական հաջորդ նիստին՝ ապրիլի 18-ին, վերաքննիչ դատարանը կլսի կողմերի միջնորդությունները, եթե այդպիսիք լինեն, ու կկայացնի դատական ակտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում