Հայտնի է դարձել, թե որտեղ տեղի կունենան Ջեյմս Բոնդի արկածների մասին 25-րդ ֆիլմի նկարահանումները։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
Տեղեկատվության համաձայն՝ ֆիլմի մի մասի գործողությունները տեղի կունենան Իտալիայի հարավում՝ Մատերա քաղաքում։ Հունիսի վերջին նախատեսված նկարահանումների վայր 500 մարդ է ժամանել, որոնք նախապատրաստական աշխատանքով կզբաղվեն։










































