Ֆինլանդիայում գտնվող հյուրանոցներից մեկում արտասովոր շքեղ համար է բացվել։ Համարի հյուրերը կկարողանան անսահմանափակ 4 տեսակի պաղպաղակ վայելել․ շոկոլադե՝ կիտրոնի կաթնաշոռով, մարակույա, կոկոսի և խնձորավարսակային կարկանդակ, հաղորդում է Turizm-ը։
Սենյակը կահավորված է 1930-ականների կահույքով, իսկ դիզայնը վարդագույն երանգներով է կատարված: Համարում կա նաև ճոճարան:
Լրացուցիչ բոնուս է ֆիլմերի հավաքածուն, որը ընտրվել է պաղպակ ուտելու ժամանակ դիտելու համար:
Ֆինն կաթնամթերքի արտադրողի խոսքով՝ ընկերությունը ձգտում է մարդկանց երջանիկ դարձնել, քանի որ շատերի համար այդ քաղցր ուտեստը իսկական շեղում է առօրյա կյանքից: Բացի այդ պաղպաղակը մարդկանց խելացի է դարձնում: Սենյակի արժեքը մեկ անձի համար մեկ գիշերը կազմում է 200 եվրո:






































