«Սիմփսոնները» մուլտսերիալի ստեղծողները որոշել են շրջանառությունից հանել 1991-ին թողարկված «Բացարձակապես խելագար հայրիկը» սերիան, որտեղ Մայքլ Ջեքսոնը հնչեցրել է հերոսներից մեկին:
Որոշումը կայացվել է HBO-ի «Leaving Neverland» ֆիլմի ցուցադրությունից հետո, որտեղ երկու երիտասարդներ պատմել են, որ մանկության տարիներին երգչի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել:

Սերիան չեն ցուցադրի հեռուստատեսությամբ և կհեռացնեն սթրիմինգային ծառայություններից: Այն կհեռացվի նաև սերիալի հետագա DVD և Blu-Ray թողարկումներից:
«Ես դեմ եմ գրքերի այրմանը, բայց սա մեր գիրքն է, և մենք իրավունք ունենք դրանից գլուխներ հեռացնել»,- ասել է սերիալի պրոդյուսեր Ջիմ Բրուքսը:













































