ԱՄՆ-ը ծրագրում է զբաղվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ունեցվածքով այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին հարցերով կոմիտեն վերջնական տարբերակով հավանության է արժանացրել «Բորիս Նեմցովի սպանության գործո
վ պատասխանատվության և արդարադատության ենթարկելու մասին» բանաձևը։ Այնտեղ մասնավորապես կոչ է արվում ԱՄՆ Պետքարտուղարին հայտնաբերել Կադիրովի՝ Ռուսաստանից դուրս գտնվող ունեցվածքը:
Այս պահանջը ընդունվել է Նյու Ջերսիից ժողովրդավար կոնգրեսական Թոմ Մալինովսկու նախաձեռնությամբ, Մալինովսկին նախկինում եղել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության և Մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականներից մեկը նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում:










































