Թուրքիան այս տարվա հոկտեմբերին կսկսի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուդուսի Աքարը՝ տեղեկացնում է Anadolu-ն։
«Տեղակայման վայրի վերաբերյալ որոշումը կընդունի Թուրքիայի ՌՕՈՒ-ն»,- ասել է Աքարը։
Նրա խոսքով՝ ռուսական համակարգերի գնումը ոչ թե նախընտրություն էր, այլ ազգային անվտանգության պահանջարկ։ «Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր 82 մլն քաղաքացիներին»,- հավելել է նախարարը։











































