«Երբ ուզում ես ինչ-որ բան ասել՝ խնդրիր տղամարդուն, երբ ուզում ես ինչ-որ բան անել՝ խնդրիր կնոջը»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ իսկապես կանայք մեր հասարակության այն հատվածն են, ովքեր խոսելու փոխարեն գործողություններ են անում, իսկ գործողությունները արդյունք են ենթադրում, հետևաբար նրանք այդ արդյունք ապահովողն են. «Վառ ապացույց է այն, որ մեր Ազգային ժողովում տղամարդիկ միմյանց կոռեկտության կոչ էին անում, իսկ կանայք ուղղակի կոռեկտ էին՝ առանց կոչերի: Եվ մենք չենք կարող արդյունք ստեղծելու կանանց այդ ռեսուրսը կորցնելու ճոխություն թույլ տալ մեզ»:
Մանե Թանդիլյանը պատահական չի համարում, որ այն պետությունները, որտեղ առաջատար տեղ են զբաղեցնում կանայք, ունեն ներգրավվածություն որոշումների կայացման առաջնային փուլերում, այդ պետությունները ավելի առաջադեմ են և հաջողակ. «Հետևաբար կանանց հավասար ներգրավումը բերելու է պետության զարգացմանը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































