Ֆրանսիայի իշխանությունները 450 հազար եվրոյով տուգանել են արտաքին գործերի նախարարությանը՝ ղեկավար պաշտոններում կանանց մեծ թվի բացակայության պատճառով, հաղորդում է Le Monde-ն։
ԱԳՆ-ն խախտել է 2012-ի օրենքը՝ պետական կառույցներում ղեկավար պաշտոնները սեռերի միջև հավասարապես բաշխելու վերաբերյալ։ Պատժամիջոցները կիրառվել են գերատեսչության կադրային քաղաքականության համար, որն անցկացվել է 2017-ին։ 2018-ին այդ ցուցանիշը կարգավորվել է։









































