ԱՄՆ պետքրատուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին խոստացել է ոչնչացնել «Սոհե» հրթիռային փորձադաշտը և միջազգային տեսուչներին թույլ տալ այնտեղ մուտք գործել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ այդպիսի խոստում Կիմ Չեն Ընը տվել է Փհենյանում գագաթնաժողովի ժամանակ։
«Եվ առանձին հայտարարել է այդ օբյեկտը ոչնչացնելու Հյուսիսային Կորեայի մտադրության և այնտեղ միջազգային փորձագետներին մուտք գործել թույլատրելու մասին»,-ասել է ներկայացուցիչը։







































