Thursday, 02 07 2026
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան

ԼՂ հակամարտությունն այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է. իտալացի պատգամավորի ելույթը Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատու, իշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ:

«Կուզենայի ելույթ ունենալ այս դահլիճում և հիշատակել նորագույն պատմության հավանաբար ամենաողբերգական, բայց քիչ ճանաչված էջերից մեկը՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը։1988թ. փետրվարին, ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքների հայ բնակչության դեմ բռնի ճնշումներ։ Ամենը սկսվեց Սումգայիթից, որտեղ Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում երեք օրում բազմաթիվ հայեր սպանվեցին մեկ պատճառով՝ իրենց էթնիկ պատկանելիության։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները, իրենց քաղաքները։ Այդ օրերին ոտնահարվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»,- ասել է իտալացի պատգամավորը:

Նա ընդգծել է, որ Սումգայիթի կոտորածից հետո Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որը տեղի ունեցածը բնորոշում է ժողովրդի սպանություն որպես այդպիսին։ Նա կարևոր է համարել ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային պահանջ է, այլ այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է:

«Ցավոք, անգամ 30 տարի անց դեռևս ականատես ենք հակահայկական շարունակվող հռետորաբանության և ատելության իրական քարոզչության։ Այս ամենը դրսևորվել է նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում անմեղ էակների՝ երեխաների դեմ հրետանու կիրառմամբ և ծերերի դաժան սպանությամբ։ Ուստի, անհրաժեշտ է վերջ դնել ատելության հռետորաբանությանը և սկսել կրթել ժողովուրդներին խաղաղության, մարդ արարածի հարգանքին և կրոնի ազատությանը։ Եվ ուրեմն, չափազանց կարևոր է, որ մեր երկիրը, որը նախագահել է 2018թ. ԵԱՀԿ-ում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների շրջանակներում աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»,- եզրափակել է Ջուլիո Չենտեմերոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում