Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ավտոշարասյունը արգելափակել է Լյուքսեմբուրգի շրջաններից մեկը։ Այդ մասին իր Twitter-ում հայտնել է բլոգեր Ռուստեմ Ադագամովը։ Նրա խոսքով՝ տեղի բնակիչները նման բան երբեք չէին տեսել։
Ադագամովը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են քաղաքի նեղ փողոցներում թիկնապահներով մեքենաները։
Նրա խոսքով՝ Մեդվեդևը թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Masconi ռեստորանում ընթրելու։ «Թիկնապահներով ավտոմեքենաների մի ամբողջ շղթա, արգելափակված է ողջ շրջանը, անգամ հրշեջներ են բերել»,- գրել է բլոգերը։
Նա հավելել է, որ հոլովակը իրեն է տրամադրել իր ծանոթը, որը ապրում է Լյուքսեմբուրգում։ «Ասում է, տեղացիները ցնցված են, երբեք նման բան չեն տեսել»,-ամփոփել է Ադագամովը։






































