Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձավ Մհեր Գրիգորյանի և Ատոմ Ջանջուղազյանի հրապարակված նամակին, որում խոսվում էր օպտիմալացման մասին:
«Պարոն Ջանջուղազյանն իհարկե ասաց, որ որևէ կերպ 10 հազարի մասին խոսք լինել չի կարող, և դա հիպոթետիկ սցենար է, այսինքն՝ վատագույն և անհնար սցենարն է: Ինչպե՞ս է որոշվելու՝ աշխատողներից ով է հավելյալ արժեք ստեղծում»,- հարցրեց պատգամավորը:
Հարցը կարևորելով՝ դրան պատասխանեց վարչապետը. «Այդ գրագրության մեջ ասվել է՝ եթե պարզվի, որ պետական կառավարման համակարգում 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Իսկ ՀՀԿ-ն ասում է՝ էս ի՞նչ եք ասում, այսինքն՝ նրանք իրականում խոստովանում են կառավարման համակարգի իրենց պատկերացումը: 20 տարի Հայաստանը կառավարվել է ոչ թե արդյունք ստեղծելով, այլ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար լցվել են ամբողջ պետական կառավարման համակարգ: Մենք իհարկե գերանդին չենք առնելու ու հնձենք: Կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































