Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցն առնչվում էր զինհաշմանդամության կարգի տրամադրմանը:
«Չնայած զինվորի գլխում եղած տիտանե թիթեղի առկայությանը՝ նրան հաշմանդամության կարգ տրվել է միայն 4 տարի անց: Կարո՞ղ ենք դիտարկել նրան փոխհատուցելու հարցը»,- ասաց նա և հավելեց. «Կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդ վատ պրակտիկան արդեն անցյալում է»:
Ի պատասխան՝ սոցապնախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ փոխհատուցումը տրվում է միայն երեք ամսվա համար, և ավելի վաղ տարիների համար, ըստ գործող օրենսդրության, այն չի տրամադրվում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































