Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ապօրինաբար» Լեռնային Ղարաբաղ այցելած ռուս լրագրող Յուրի Սնեգիրևին ընդգրկել է իր «սև ցուցակում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը։
Սնեգիրևն այսուհետ չի կարող մուտք գործել Ադրբեջան։
Հիշեցնենք, որ Սնեգիրևը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հունիսի 29-ին և 30-ին Известия թերթում հրապարակել էր «Ղարաբաղում չեն սպասում պատերազմի, բայց պատրաստվում են» և «Լեռնային Ղարաբաղի ռազմական գաղտնիքը գաղտնազերծված է» նյութերը։







































