«Լոռի» ֆուտբոլային ակումբը 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգի հետ:
21-ամյա Ֆրայդին «Լոռի» է տեղափոխվել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակվա Յունայթեդ» թիմից, որի կազմում մասնակցել է Աֆրիկայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է WAFU Cup-ի խաղարկությանն ու դարձել փոխչեմպիոն:
«Լոռիի» կազմում Ուբոնգը հանդես կգա 20 համարի մարզահագուստով: