Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Կառավարության և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած 3 նախագծեր քվեարկությամբ չներառվեցին ԱԺ օրակարգ:
«Առաջարկում եմ մեր ստանձնած գործին լրջորեն մոտենալ, և դադարենք սաբոտաժի ենթարկել մեր աշխատանքը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ չարաշահվում է վարման կարգը, և քաղաքական ելույթներ են հնչում. «Բացեք, կարդացեք վարման կարգը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































