Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած նախագծերը օրակարգ ներառելու համար քվեարկության դնելու հարցը:
Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախորդ գումարման ԱԺ նիստում շատ են եղել դեպքեր, երբ քննարկման կարիք ունեցող նախագիծը չի մտել օրակարգ: Նրա խոսքով՝ բացասական եզրակացության առթիվ հնչեցված մտքերի մեծ մասին կան պատասխաններ:
Գևորգ Գորգիսյանը կոչ արեց չկրկնել նախկինում եղած վատ ավանդույթները և թույլ տալ, որ նախագծերը լիարժեք քննարկվեն. «Մեր քաղաքացիները իրավունք ունեն ամբողջությամբ հետևելու այս ողջ պրոցեսին»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































