Լոնդոնի հարավում գտնվող Դուանվյու կանանց բանտը ծրագրում է իր տարածքում առաջիկայում առանձին տարածք բացել տրանսգենդեր կալանավորների համար, հաղորդում է The Sunday Times-ը։
ԶԼՄ-ներն այն անվանել են «բանտ բանտի մեջ» և նշել, որ դա Եվրոպայում առաջին այդպիսի ուղղիչ հաստատությունն է։ Տրանսգենդերներին կտեղավորեն բրիտանացի ֆեմինիստուհի Ժոզեֆինա Բաթլերի անվան շինությունում։
Բլոկում 15 առանձին և մեկ երկտեղանի խցեր կլինեն։ Շինությունը կառանձնացվի դարպասով։
Տեղական իշխանությունները կարծում են, որ բանտը «ճիշտ հավասարակշռություն կսահմանի բոլոր կալանավոր կանաց և տրանսգենդերների իրավունքների պահպանությունն ապահովելու տեսանկյունից»։











































