Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը 45 տարեկանում ավելի գեղեցիկ տեսք ունի, քան շատ 20-ամյա աղջիկներ։ Այժմ նա սիրավեպ է սկսել 25-ամյա դերասան և կատակերգու, երգչուհի Արիանա Գրանդեի նախկին փեսացու Փիթ Դևիդսոնի հետ։
Օրերս պապարացիները նրանց լուսանկարել են Նյու Յորքում, հոքեյի առաջնության ժամանակ կրքոտ համբուրվելիս։ Քեյթը և Փիթը չեն թաքցրել զգացմունքները, իսկ լուսանկարիչները պահը բաց չեն թողել։

Նշենք, որ զույգի սիրավեպի մասին հայտնի է դարձել այս տարվա սկզբին։









































