Չինական «Չանե-4» սարքավորման աշխատանքի գիտական արդյունքները, որը հունվարի 3-ին պատմական վայրԷջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, անվճար մատչելի կլինեն համաշխարհային հասարակայնությանը: Այս մասին հայտարարել Է Չինաստանի լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր, ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Ու Վեյժենը, հաղորդում է China Daily պարբերականը։
«Չինաստանի «Չանե-4» լուսնային առաքելությունը լավ առաջ էշարժվում,- ասել Է Ու Վեյժենը։
Դրա գիտական արդյունքներն անվճար մատչելի կլինեն բոլոր ցանկացողների համար: Գլխավոր կնստրուկտորը նշել Է, որ լուսնային ապարատը գտնվում Է լավ վիճակում, նրա աշխատանքը կայուն Է:
«Զոնդն ավարտել Է վայրԷջքի վայրի տեղագրական հետազոտությունը եւ ներկայում շարժվում Է դեպի հյուսիս – արեւմուտք, որպեսզի շարունակի իր գիտական առաջադրանքների կատարումը, այդ թվում՝ տեղանքի հետազոտությունը»,- հավելել Է Ու Վեյժենը:
Նա նաեւ ընդգծել Է, որ «զոնդն արդեն բավական մեծ քանակությամբ գիտական տվյալներ Է հավաքել»: «Շատ շուտով դրանք մատչելի կլինեն ամբողջ աշխարհին»,- նշել Է ակադեմիկոսը։







































