ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ ներկա դրությամբ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի նկատմամբ բարձր մակարդակի «ճնշում է» գործադրում։
ԱՄՆ առաջնորդը նաև բողոքել է «կոռումպացված ԶԼՄ-ների» կողմից ճնշումներին դիմանալուց՝ չնայած որ իր կառավարման երկու տարիներն իբր ամենահաջողվածն են պատմության մեջ։
«Խելագար դեմոկրատների կողմից նախագահի նկատմամբ ճնշումն ամենաբարձր մակարդակում է ամբողջ պատմության ընթացքում։ Բացի այդ, ամենաչարամիտ և կոռումպացված ԶԼՄ-ները, որոնցից նախագահը երբևէ ստիպված է եղել պաշտպանվել։ Եվ դա չնայած պատմության մեջ նախագահի կառավարման ամենահաջողված երկու տարվան»,-գրել է Թրամփը։
ԱՄՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ «ի հեճուկս նախանձների ինքը հաղթում է», սակայն նաև առաջարկել պատկերացնել, թե այլ կերպ ինչպես կարող էր ծավալվել իրավիճակը։











































