Սուրբ Վալենտինի օրը Վլադիմիր Կլիչկոն իր հարսնացուին` Հայդեն Պանետյերիին տարել է այն սրտաձև կղզի, որը Անջելինա Ջոլին նվիրել է Բրեդ Փիթին: Այս մասին գրում է Eg.ru կայքը:
Կլիչկոն 200 հազար դոլարով հանգստյան օրերի համար վարձակալել է Նյու Յորքից 80 կմ հյուսիս գտնվող Պետրա կղզին:
Սիրահարները շուտով կամուսնանան: Չնայած նրանք նշանադրված են` Կլիչկոն Պանետյերիին իր կինն է համարում:










































